Պարի Միջազգային Խորհուրդ

Միավորված Ազգերի Պարային Կազմակերպություն 

CID, Փարիզ

CID – ն հանդիսանում է աշխարհի տարբեր երկրներում տարբեր պարաձևերի միակ պաշտոնական կազմակերպությունը՝ ինքնատիպ հովանոցը։

CID – ն UNESCO –ի, պետական ​​եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ հաստատությունների կողմից լայն ճանաչում է ստացել։

Այս կազմակերպությունը իր շուրջ է համախմբում կարեւորագույն միջազգային, ազգային եւ տեղական կազմակերպություններ, ինչպես նաեւ անհատ կատարողներ։

Սա ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1973 թ.  ՅՈՒՆԵՍԿՕ - ի շրջանակներում, որի գլխավոր վարչությունը գտնվում է իր հիմնադրման վայրում՝ Փարիզում։

 Կազմակերպության անդամների մեծ մասը կազմում են ավելի քան 155 երկրների նշանավոր ֆեդերացիաները, միությունները, դպրոցները, ընկերությունները և անհատ կատարողները։

 

   Հիմնական բնութագիրը

CID-ը հովանոց կազմակերպություն է այն առումով, որ այն զարգանում է, ի համեմատ իր անդամների, բոլորովին ուրիշ հարթության վրա։ Այն կապված չէ որևէ կոնկրետ պարի դպրոցի, հիմնարկի, ֆեդերացիայի կամ այլ հաստատության հետ։ Այն չի կազմակերպում փառատոներ, սեմինարներ կամ մրցումներ։

 Լինելով բացառապես ոչ կոմերցիոն կազմակերպություն, այն վաճառքի չի հանում արտադրված որևէ իր կամ որևէ ծառայություն։   Այն ցանկացած պետական​​, քաղաքական, գաղափարական կամ տնտեսական շահերից անկախ կազմակերպություն է։

 CID-ը հավասարապես է վերաբերվում բոլոր պարաձևերին։ Այն չի նպաստում առանձնակի պարի դիտարկմանը,   ճանաչելով նրա համընդհանուր բնույթը որպես գեղարվեստական ​​ձեւ, որպես կրթական ու գիտահետազոտական օբյեկտ։

 Սա խտրականություն չարտահայտող կազմակերպություն է։ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի արտահայտող սկզբունքները բաց են ցանկացած պարային մոտեցումների առջև, չոտնահարելով անձի  ռասսայական, սեռի, հավատամքի, քաղաքական կամ սոցիալական կարգավիճակի պատկանելությունը։

 CID-ը կառավարվում է ժողովրդավարական հիմունքներով. Ղեկավարությունն ընտրվում է 4 տարին մեկ։ Ընտրված աշխատակիցները ընդհանրապեսչեն վարձատրվուն։ 

Անդամակցությունը մշտապես աճում է, 2011 թ-ին այն կազմված էր ավելի քան 700 համակարգված մասնակիցներից (ֆեդերացիաներ, դպրոցներ, ընկերություններ, մրցույթներ, փառատոներ եւ այլն) և ավելի քան 4000 անհատ կատարողներից (պարուսույցներ, դասախոսներ, պատմաբաններ, ադմինիստրատորներ,  քննադատներ եւ այլոք) 155 երկրներում։ 

CID կազմակերպության անդամակցությունը բաց համակարգով ընդունում է բավարար լիազորագրերով կազմակերպություններ, հաստատություններ կամ անհատ անձանց։

 

 

  CID-ին անդամակցելը

Դա, նախ և առաջ, հարգանքի ժեստ է, մեծ քայլ դեպի պարողների գլոբալ ընտանիք։ Դուք իրավունք եք ստանում համընդհանուր հայտարարելու, որ հանդիսանում եք այդ մեծ ընտանիքի մի մասնիկը։

Այն նաև համընդհանուր հայտարարություն է տարբեր պարաձևերի միասնության մասինպարն ունի անհամար ճյուղավորումներ, բայց պարարվեստ հասկացությունը ընդհանրացվաց, միասնական գաղափար է կրում։

 

Ի թիվս այլ առավելությունների CID-ի անդամներն իրավունք ունեն.

  1. Ստանալ Նախագահի կողմից ստորագրված վկայագրեր, CID-ի կրծքանշաններ, կպչուն պիտակներ, պլակատներ, գրքեր, DVD-ներ և այլ նյութական իրեր, միշտ՝ անվճար։
  2. Մասնակցել միջազգային փառատոններին, համագումարներին, սեմինարներին, մրցույթներին և CID-ի անդամների կողմից կազմակերպված այլ միջոցառումներին։
  3. Տեղեկանալ ընձեռնված հնարավորություններինինչպես օրինակ՝ կրթաթոշակնեերի, թափուր աշխատատեղերի, ելույթների, դասերի կամ դասախոսության հրավերների, նոր հրատարակությունների և այլնի մասին։ CID Circular-ը փոստով ուղարկվում է շուրջ 200 երկրների պարային ասպարեզում գտնվող ավելի քան 100 000 պրոֆեսիոնալ պարագետների։
  4. Լրացնել Ձեր ամբողջական պրոֆիլը, որտեղ հստակ երևում է թե Ով ով է Պարի Գլոբալ Տեղեկատվական կայքում (ավելի քան 300,000 հասցեներ, այժմյան խոշորագույն տեղեկատուն արվեստի ասպարեզում
  5. Հասցեների հարցում անել CID-ի քարտուղարություն, որը համալրված է մի շարք լրիվ դրույքով աշխատող փորձառու անդամներով և ունի հսկայական ռեսուրսների արխիվ։
  6. Հանդիպել մյուս անդամներին և ավելի քան 150 երկրներում գտնվող մասնագետների հետ միասին, որոնք ցանկանում են համագործակցել CID-ի մյուս անդամների հետ, կազմել պարային այս կազմակերպության ցանցի մի մասնիկը։
  7. Հնարավորություն ստանալ օգտվել որոշ ծառայությունների զեղչերից (սեմինարներ, մրցույթներ, փառատոներ եւ այլն) կամ հրապարակումներ կատարել (ամսագրեր, գրքեր, ձայնասկավառակներ, DVD-ներ, ալբոմներ եւ այլն) անդամակից կազմակերպությունների կողմից։
  8. Դիմել ՅՈՒՆԵՍԿՕ - ի ազգային հանձնաժողովին եւ այլ պետական ​​մարմիններին կամ մասնավոր հովանավորներին՝ ֆինանսավորել ձեր ճանապարհորդությունը արտասահման, որպեսզի ի զորու լինեք ներկայացնել ձեր երկիրը։
  9. CID-ի հովանու ներքո անցկացվող կոնֆերանսներին և այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով աջակցության հայտ ներկայացնել վիզա ստանալու համար։
  10. Մասնակից լինել Պարի Միացյալ Ազգերի Կազմակերպության հեղինակությանը։
  11. Առաջարկել ձեր ուսանողներին միջազգային հավաստագրման ծրագիրը։
  12. Առաջադրել ձեր իսկ ենթակայության տակ գտնվող պարի մասնագետներին կամ ուսանողներին անդամակցել CID-ին:
  13. Հիմնադրել CID-ի  բաժանմունք ձեր քաղաքում և այդպիսով կներկայացնեք այն պաշտոնապես։